Ալեքսանյանն ու Ամոյանն արծաթ են նվաճել Եվրոպայի առաջնությունում![]() ![]() PanARMENIAN.Net - Ռիգայում Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանն ու Ռոման Ամոյանը արծաթե մեդալներ նվաճեցին: Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում եզրափակիչում պարտվել է Նիկիտա Մելնիկովին: Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Դմիտրի Տիմաշենկոյին: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 6:2 հաշվով առավելության էր հասել ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ալքսանյանը 6:2 հաշվով հաղթել էր թուրք Չենկ Իլդեմին: Ռոման Ամոյանն 9-0 հաշվով պարտվեց ՌԴ մարզիկ Մինգիյան Սեմյոնովին 59 կգ քաշայինների կարգում: Մինչ այդ նա 9:0 հաշվով վստահ առավելության է հասել խորվաթ Իվան Լազատովիչի նկատմամբ, այնուհետև քառորդ եզրափակչում 9:6 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել վրացի Իրակլի Շավաձեի նկատմամբ: Արթուր Ալեքսանյանը աշխարհի կրկնակի չենպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2012-ի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 2013-ի աշխարհի փոխչեմպիոն: Ռոման Ամոյանը 2010-իԱԱ բրոնզե մեդալակիր է, Պեկինի ամառային օլիմպիական խաղերում մինչև 55 կգ քաշայինների հունահռոմեական ըմբշամարտում հաղթել է բրոնզե մեդալ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |