Հայկական ընկերությունները՝ Դյուսելդորֆի ալկոհոլային խմիչքների ցուցահանդեսում![]() 14 մարտի 2016 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական յոթ ընկերութան հետ համատեղ մարտի 13-15-ը միասնական տաղավարով Գերմանիայի Դուսելդորֆ քաղաքում մասնակցում է Prowein՛2016 գինու և ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացված ամենամյա ցուցահանդեսին: Այն Եվրամիության առաջատար և աշխարհի հանրաճանաչ ցուցահանդեսներից մեկն է, որին 2016-ին ներկայացված է մոտ 6000 մասնակից ավելի քան 50 երկրից: Սպասվում է 52.000 մարդու այցելություն: Հայաստանի զարգացման հիմնադրամն այս ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել է արտահանման խթանմանն ուղղված կառավարության քաղաքականության շրջանակում։ «Նպատակ ունենալով խթանել հայկական գինեգործության ոլորտի զարգացումը, նպաստել ԵՄ շուկայում հայկական գինեգործական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը և արտահանման ծավալների աճին՝ Հայաստանի զարգացման հիմնադրամն արդեն երկրորդ անգամ է մասնակցում այս ցուցահանդեսին, ինչը համահունչ է գինեգործության զարգացման ռազմավարության շրջանակում իրականացվող աշխատանքներին»,- ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը։ Նա հավելել է, որ այս բոլոր քայլերն ուղղված են նաև ամրապնդելու ոլորտի վերջին տարիների հաջողությունները: Ամեն տարի, ցուցահանդեսից առաջ, փետրվարին տեղի է ունենում Mundus Vini միջազգային գինու հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որի ընթացքում այս տարի հայկական երեք ընկերություն՝ «Ոսկեվազի Գինու Գործարան», «Վան Արդի» և «Արմենիա Վայն», արժանացել են 2-ական ոսկե և արծաթե մեդալների։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |