ԼՂՀ նախագահը և ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

ԼՂՀ նախագահը և ԵԱՀԿ  ներկայացուցիչը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, հաղորդում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Անջեյ Կասպրշիկը մշտապես մասնակցում է ԵԱՀԿ առաքելության Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկումներին: Նրա կարծիքով՝ Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերը նպաստում են էսկալացիայի ռիսկերի աճին, և լարվածությունը բարձր մակարդակի վրա է մնում:

Կարդացեք նաև՝ Շաբաթն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 23000 կրակոց

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---