Թուրքիայի օդուժը քուրդ զինյալների 18 թիրախ է խոցել Իրաքի հյուսիսում14 մարտի 2016 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները մարտի 14-ին 30 ավիահարված են հասցրել այդ երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 18 թիրախի Իրաքի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը: Ավիագործողությունն անցկացվել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է գնացել 37 մարդ, ևս 125-ը վիրավորվել է: Պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում, տրանսպորտային աշխույժ հանգույցում, արդարադատության և ներքին գործերի նախարարություններից ոչ հեռու: Ականատեսների վկայությամբ, պայթել է տարածքում տեղակայված ավտոմեքենան:Թուրք պաշտոնյաներն ի դեմս Անկարայի քաղաքապետի պայթյունի համար մեղադրել են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը: «Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել ահաբեկիչների նոր թիրախներին հյուսիսային Իրաքի Գարա և Քանդիլ շրջաններում: Օդային գործողությանը մասնակցել է F-16 9 ինքնաթիռ և 2 F-4, որոնք ոչնչացրել են ՔԱԿ 18 թիրախ: Հասցվել է 30 կետային հարված»,-ասվում է Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ոչնչացվել են զինամթերքի պահեստներ, ՔԱԿ բունկերներ ու ապաստարաններ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ահաբեկչությունից հետո Էրդողանը հայտարարեց, որ «Թուրքիան իրավունք ունի պաշտպանվելու և որ կարող է գործողություններ ծավալվել երկրի սահմաններից դուրս: Թուրքիայի ռազմական ավիացիան բազմիցս է հարվածներ հասցրել քուրդ ապստամբների դիրքերին Իրաքի հյուսիսում այն բանից հետո, երբ նախորդ տարվա հուլիսին Թուրքիայի հարավ-արևելքում վերսկսվեց զինված հակամարտությունը ՔԱԿ հետ: Փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից 2 ժամ անց Թուրքիան ավիացիոն գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքի Հաֆթանին շրջանում, որը տևել է մեկ ժամ: «Գրոհի թիրախում էր 60-70 անդամ ունեցող խումբը, այդ թվում ՔԱԿ անդամներ»,-ասվում էր գլխավոր շտաբի հայտարարության մեջ: Photo. BBC Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |