Լավրով. ՌԴ-ն հավանություն կտա Սիրիայի դաշնայնացմանը, եթե այդպես որոշեն երկրի բնակիչները![]() 14 մարտի 2016 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան կսատարի Սիրիայի դաշնայնացմանը, եթե այդպես որոշեն երկրի բնակիչները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ինչպես պայմանավորվեն Սիրիայի կառավարությունն ու ընդդիմության ամբողջ սպեկտրը Սիրիայի ապագա կառուցվածքի վերաբերյալ, այդ պայմանավորվածությանն էլ կսատարենք: Դա բխում է Սիրիայի աջակցության միջազգային խմբի որոշումներից»,-ասել է Լավրովը Թունիսի ԱԳՆ ղեկավար Հմայիս ալ Ջհինաուիի հետ բանակցությունների ավարտին: «Ցանկացած ձև, ինչպես էլ այն կոչվի, դաշնայնացում, ապակենտրոնացում, ունիտար պետություն, պետք է լինի սիրիացիների համաձայնեցման առարկան»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նախարարը նշել է նաև, որ Ռուսաստանը երբեք չի պարտադրել Սիրիային իր հայացքներն ապագա պետական կառուցվածքի վերաբերյալ: «Մենք երբեք չենք փորձել ինչ-որ բան լուծել Սիրիայի ժողովրդի փոխարեն»,-ասել է Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սիրիական ընդդիմության բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեն հայտարարել է, որ կմասնակցի մարտի 14-ին Ժնևում նախատեսված բանակցություններին: Կոմիտեն նախապայմանները չի նշել, ընդգծել է միջազգային չափանիշների պահպանման անհրաժեշտությունը: Ավելի վաղ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը հայտարարել էր, որ Ճգնաժամը Սիրիայում շարունակվում է և ժամանակն է երկիրը մի քանի մասի բաժանել: Foreign Policy-ի համար գրված իր հոդվածում նա նույնիսկ մի քանի տարբերակ է առաջարկել` Հարավսլավիայի, Բոսնիայի և Իրաքի օրինակով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |