Ռուսաստանի եւ Հայաստանի լրագրողների միությունները համատեղ մամուլի ակումբ են ստեղծում

PanARMENIAN.Net - Հայ-ռուսական բարեկամության միությունը մտադիր է համաձայնագիր ստորագրել Հայաստանի եւ Ռուսաստանի լրագրողների միությունների միջեւ` համատեղ «Ռուսաստան-Հայաստան» մամուլի ակումբ ստեղծելու վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է միության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը: Նրա խոսքերով, նախձեռնությունն ուղված է, որպեսզի ԶԼՄ-ների միջոցով երկու երկրներն ավելի լավ ծանոթանան միմյանց հետ: «Մենք նախատեսում ենք այս համաձայնագիրն ստորագրել մոտ ապագայում: Դրա շրջանակներում կկազմակերպվեն լրագրողական խմբերի նպատակային ուղեվորություններ Հայաստանով եւ Ռուսաստանով»,- նշել է նա: Նա նաեւ հայտնել է, որ հունիսին Հայաստանում միջոցառումներ են կազմակերպվելու` նվիրված Հայաստանում ռուսերեն լեզվի տարվան: «Որոշվել են միության աշխատանքի բնույթի հիմնական ուղղությունները 2007 թվականի համար` Հայաստանի Գրողների միության եւ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարության հետ»,- ընդգծել է Կրիվոպուսկովը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---