Նախկինում ԵՏՄ-ից մեքենա ներմուծած քաղաքացիներին ԱԱՀ չեն վերադարձնի![]() 14 մարտի 2016 - 23:27 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության տարածքից Հայաստան ներկրվող ավտոմեքենաներից ԱԱՀ գանձումը վերացնող օրենքը հետադարձ ուժ չի ունենա, այսպիսով՝ նախկինում նորմուծված մեքենաների սեփականատերերը վճարված գումարները հետ չեն ստանա: Հարցը քննարկվել է մարտի 14-ի ԱԺ նիստի ընթացքում:Tert.am hաղորդմամբ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցրեց, ինչ է լինելու այն քաղաքացիների հետ, ովքեր արդեն բերել են մեքենա ու մուծել ԱԱՀ-ն, արդյոք նրանց գումարը հետ է վերադարձվելու: Զեկուցող պատգամավոր Վարդան Այվազյանն ասաց, թե օրենքը նման հետընթաց գործընթաց չի նախատեսում: Միաժամանակ Այվազյանը հիշեցրեց, որ օրենքը վերաբերվելու է միայն տարին մեկ անգամ մեքենա ներմուծող քաղաքացիներին: ՏՄ նախարար Տատյանա Վալովայան փետրվարի սկզբին հայտարարեց, որ ԱԱՀ-ի գանձումը հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային պահանջներին: Փետրվարի 17-ին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը` մեկնաբանելով խնդիրը, հայտարարեց, որ ԱԱՀ գանձումը շարունակվելու է: Սակայն արդեն փետրվարի 25-ին կառավարությունն ընդունեց տվյալ դեպքում ԱԱՀ վերացումը նախատեսող որոշում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |