ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քրիստոնյաների սպանությունները Մերձավոր Արևելքում հավասարեցրել է ցեղասպանությանը![]() 15 մարտի 2016 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն սատարել է բանաձևի նախագծին, որով քրիստոնյաների սպանությունները Մերձավոր Արևելքում հավասարեցվում են ցեղասպանության: Բանաձևի հեղինակն է Նեբրասկայի ներկայացուցիչ Ջեֆ Ֆորթենբերին: Նշվում է, որ հենց այդ նահանգում է բնակվում Մերձավոր Արևելքից գաղթած եզդիների մեծ մասը: Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 393 կոնգրեսական: «Ռազմական հանցագործությունների մի մասը ծրագրված ցեղասպանություն է ԻՊ կողմից գրավված շրջաններում կրոնական փոքրամասնությունների դեմ»,-հայտարարել է կոնգրեսական Բրեդ Շերմանը: Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հավաստիացրել է, որ պետքարտուղար Ջոն Քերին կքննարկի նախաձեռնությունն առաջիկայում, հայտնում է Lifenews-ը: Փետրվարին Քերին խոստացել էր կոնգրեսականներին որոշում կայացնել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք քրիստոնյաների զանգվածային սպանությունները Մերձավոր Արևելքում ցեղասպանություն է: «Մենք հիմա անում ենք այն ամենն, ինչ հարկավոր է`ուսումնասիրում ենք օրենսդրական չափանիշներն ու դատապարտման նախադեպերը»,-ասել է Քերին` պատասխանելով կոնգրեսականների հարցին: ԱՄՆ-ում գնալով հաճախակի են դառնում հալածանքների ենթարկվող քրիստոնյաներին պաշտպանելու կոչերը: Մտահոգված են դրանով նաև համաշխարհային առաջնորդները: Փետրվարի 12-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն ու Հռոմի պապը հայտարարեցին, որ քրիստոնյաները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում բնաջնջվում են «ամբողջ ընտանիքներով, գյուղերով ու քաղաքներով», իսկ նրանց եկեղեցիները «բարբարոսաբար քանդվում են ու թալանվում»: Հոգևոր առաջնորդները նշեցին նաև քրիստոնյաների զանգվածային արտագաղթը Սիրիայից և Իրաքից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |