Բուռնությանի «Հայ ժողովրդի հակիրճ պատմությունը»-ը ճապոներեն է հրատարակվել

Բուռնությանի «Հայ ժողովրդի հակիրճ պատմությունը»-ը  ճապոներեն է հրատարակվել

PanARMENIAN.Net - Ամերիկահայ պատմաբան Ջորջ Բուռնությանի «Հայ ժողովրդի հակիրճ պատմությունը» գիրքը (A Concise History of the Armenian People) հրատարակվել է ճապոներեն։

528 էջանոց ամուր կազմով գիրքը հրատարակվել է Տոկիոյի Fujiwara-Shoten հրատարակչության կողմից, Asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը:

Բուռնությանի գիրքը հասանելի է Amazon առցանց խանութում` $84-ով:

Աշխատությունը թարգմանվել է ճապոնացի պրոֆեսորներ Շոհեյ Կոմակիի ու Դաիսակու Վատանաբեի ջանքերով:

«Հայ ժողովրդի հակիրճ պատմությունը» աշխատությունն արդեն թարգմանվել է հայերեն, թուրքերեն, արաբերեն, իսպաներեն, ռուսերեն. շուտով կներկայացվի նաև պարսկերեն տարբերակը:

Այս գիրքն ակտիվորեն օգտագործվում է բազմաթիվ արտասահմանյան բարձրակարգ բուհերում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---