Տեսականորեն, Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումն այս տարի հնարավոր է

PanARMENIAN.Net - Տեսականորեն, Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումն այս տարի հնարավոր է: Այդ մասին լրագրողներին Երեւանում հայտնել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, տվյալ պահին որեւէ հստակ բան չի կարելի ասել: Սողոմոնյանը հիշեցրել է Ռոբերտ Քոչարյանի խոսքերը այն մասին, որ «նա չի սպասում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացում նախընտրական շրջանում»:



Միեւնույն ժամանակ, Սողոմոնյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են նախագահների հնարավոր հանդիպման հարցը: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին տարածաշրջանային այցելության ընթացքում այդ հարցը եւս քննարվել է, սակայն դեռ հստակ պայմանավորվածություններ չկան»,- ընդգծել է ՀՀ նախագահի մամլո քարտուղարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---