Պուտին-Օբամա հեռախոսազրույց. ՌԴ-ն սկսել է դուրս բերել զորքերը Սիրիայից![]() 15 մարտի 2016 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին մարտի 15-ից սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասը: Միաժամանակ ՌԴ նախագահը հանձնարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ակտիվացնել ՌԴ մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի կազմակերպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Զորքերը դուրս բերելու մասին Մոսկվայի որոշումը համաձայնեցված է Դամասկոսի հետ և հնարավոր դարձավ, քանի որ ռուսական զորամիավորումն արդեն կատարել է իր առջև դրած սկզբունքային խնդիրները: Այդ մասին Պուտինն ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցում: ՌԴ նախագահն իր որոշման մասին տեղեկացրել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Հեռախոսազրույցում երկու երկրների նախագահները քննարկել են Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև Մոսկվայի նախաձեռնությունը զորքերի մեծ մասը դուրս բերելու վերաբերյալ: Նախագահները նաև քննարկել են հետագա քայլերը Սիրիայիում քաղաքական կարգավորման ուղղությամբ` աջակցություն հայտնելով Ժնևի բանակցություններին: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգել է Սիրիայի տարածքում ահաբեկիչների ոչնչացման խնդիրներ կատարող ԶՈւ խմբավորման հիմնական մասը ՌԴ տարածք տեղափոխելու մասին: Ինչպես ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, ավիաբազայի տեխնիկական անձնակազմը սկսել է նախապատրաստել ինքնաթիռները ՌԴ տեղակայման օդանավակայաններ հեռավոր թռիչքի համար: Անձնակազմը բեռնում է սարքավորումները, նյութատեխնիկական միջոցներն ու գույքը ռազմատրանսպորտային ինքնաթիռներ: Հմեյմիմ ավիաբազայից ինքնաթիռները թռիչքներ են կատարում օդային էշելոններով` ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռների ուղեկցությամբ: Սիրիայում ռուսական զորամիավորման տեղակայման ընթացքում հաջողվել է ազատագրել գրոհայիններից Լաթաքիան, շրջափակել Պալմիրան և հսկողություն հաստատել մոտակա նավթի հաքերի վրա, ապաշրջափակել Քվայրես ավիաբազան, վերականգնել հաղորդակցությունը Հալեպի հետ և ազատագրել Համայի և Հոմսի մեծ մասը: Ժնևում մեկնարկել են Սիրիայի գծով խաղաղ բանակցությունները, մասնակցում է Բանակցությունների բարձրագույն կոմիտեն, որը ներկայացնում է Սիրիայի բոլոր ոչ ծայրահեղական ընդդիմադիր և ապստամբ խմբերին: Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը երկու կողմի անունից համատեղ հայտարարություն է տարածել, որ կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ է մտնելու տեղական ժամանակով փետրվարի 27-ի կեսգիշերին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերելու է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |