«Արա Գյուլեր. Ստամբուլի լեգենդը» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ Ստամբուլում![]() 15 մարտի 2016 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Ստամբուլի Ֆրանսիական մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Արա Գյուլեր. Ստամբուլի լեգենդը» վավերագրական ֆիլմի պրեմիերան, հայտնում է Hurriyet Daily News-ը: Մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում Գյուլերն ասել է, որ, ընտրելով լրագրությունը, նա իր կյանքի ամենադժվար որոշումն է կայացրել: «Մարդիկ առարկում են, երբ ես ասում եմ, որ լուսանկաչությունն արվեստ չէ: Նրանք առարկում են նաև, երբ ես ասում եմ, որ արվեստագետ չեմ: Ցանկացած մարդ կարող է վերցնել լուսանկարչական սարքն ու սեղմել կոճակը: Բոլորը լուսանկարում են իրենց հեռախոսներով, դա արժեզրկում է լուսանկարչությունը»,-ասել է Գյուլերը: Պրեմիերային ներկա է եղել գրող Դողան Խիզլանը, նա կարևորել է վավերագրական ֆիլմերը մարդու կյանքի ու հաջողության գաղտնիքը սերունդների համար բացահայտելու տեսակետից: «Նա նկարել է Ստամբուլը, բայց ինչպե՞ս: Նրա լուսանկարներում պատկերված են աղքատ թաղամասերը, Ստամբուլի ծայրամասային փողոցները, քողարկված բծերը»,-ասել է Խիզլանը` խոսելով Գյուլերի լուսանկարների մասին: Լրագրող Կոզկուն Արալն ասել է, որ նույնպես վավերագրական ֆիլմ է նկարահանում «վարպետ Գյուլերի» մասին` հավելելով, որ այն պատրաստ կլինի մեկ տարի անց և կներկայացնի բաներ, որոնք անհայտ են շատերի համար: Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է: Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Ծնվել է Ստամբուլում՝ 1928-ին, հայերի ընտանիքում: Գյուլերը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել ամբողջ աշխարհում, հրատարակել է բազմաթիվ գրքեր: Նա լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Մարիա Կալլասին, Ջոն Բերգերին, Բերնարդ Ռասսելին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին, Ինդիրա Գանդիին, Սերգեյ Փարաջանովին և այլոց: Պարգևատրվել է ֆրանսիական Legion d’ honneur, 2005թ.` թուրքական Grand prize of culture and art, 2009թ.` Նյու Յորքի Lucie Award մրցանակներով: Արա Գյուլերի լուսանկարչական աշխատանքների բազմաթիվ օրինակներ կարելի է գտնել միջազգային հաստատություններում, ինչպիսիք են Փարիզում Ֆրանսիայի ազգային գրադարանը և Շելդոնի հավաքածուն Նեբրասկայի համալսարանում, նաև Բոստոնի, Չիկագոյի և Նյու Յորքի մասնավոր հավաքածուներում: Նրա լուսանկարները ցուցադրված են Քյոլն քաղաքի «Լյուդվիգ» թանգարանում ևս: 2013-ի ամռանն Արա Գյուլերը Հայաստանում էր: Ազգային պատկերասրահում նրա «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էր աշխարհի տարբեր վայրերում արված մոտ 100 լուսանկար: Ցուցահանդեսը մշտական է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |