Հայաստանում ուրանի հարստացում չի լինելու

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում քննարկվել է Հայկական Ատոմակայանը: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտնել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ուրանի հանքերի շահագործման նպատակահարմարությունը: «Ինչպես դուք գիտեք, Հայաստանը ուրանի պաշարներ ունի, սակայն դրանց շահագործման նպատակահարմարությունը պետք է որոշեն մասնագետները: Սակայն Հայաստանում ուրանի հարստացում չի լինելու. դա բավականին հստակ է եւ որոշակի»,- ընդգծել է Սողմոնյանը:



Նշենք, որ խորհրդային շրջանում Հայաստանում ուրանի հանքեր են գործել Ղափանում, որոնք փակվել են աննպատակահարմարության եւ շրջակա միջավայրի համար վտագավոր լինելու պատճառով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---