Ռ. Քոչարյանը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին որեւէ կուսակցության կողմից

PanARMENIAN.Net - Պետության ղեկավարը նախընտրական արշավի շրջանում կկատարի իր պարտականությունները այնպես, ինչպես եւ միշտ: Նույնը նա պահանջեց կառավարությունից եւ վարչությունների ու գերատեսչությունների ղեկավարներից: Այդ մասին Երեւանում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, երկրի գործող սահմանադրության համաձայն, նախագահի լիազորությունները չեն փոխվում ընտրություններից: «Շուտով պետության ղեկավարը կստորագրի հրամանագիր խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ»,- ասել է Սողոմոնյանը: Միեւնույն ժամանակ, ՀՀ նախագահի մամլո քարտուղարը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին որեւէ կուսակցության կողմից:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---