«Էյր Արմենիա»-ն կվերադառնա հայկական շուկա16 մարտի 2016 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր դատարանը հաստատել է «Էյր Արմենիա» ավիաընկերության առողջացման ծրագիրը: Սա նշանակում է, որ առաջիկայում ավիաընկերությունը կրկին կհայտնվի շուկայում, հայտնում է «Հայկական ժամանակը»: Ընկերության մարքեթինգի գծով մենեջեր Սիրական Համբարձումյանը տեղեկացրել է, որ դատարանն իրականում հաստատել է մարտի 4-ին ընկերության պարտատերերի ժողովի ժամանակ փակ քվեարկութմամբ կայացված որոշումը: Այդ ժողովի ժամանակ պարտատերերը քվեարկությամբ որոշել են ընկերությանը հնարավորություն տալ աշխատել և պարտքերը մարել՝ սնանկացման գնալու փոխարեն: Համբարձումյանն ասել է, որ կայացված որոշումը ենթադրում է, որ առաջիկայում «Էյր Արմենիա» ավիաընկերությունը պետք է պարտատերերի պարքտերը վերադարձնի, վարձակալի օդանավեր և վերսկսի չվերթները: Անդրադառնալով այն հարցին, թե սնանկացած ընկերությունը որտեղից պետք է գումար հայթայթի պարտքերը մարելու և օդանավեր վարձակալելու համար՝ Համբարձումյանն ասել է, որ «Էյր Արմենիա» ընկերության 49 տոկոսի բաժնետեր «East Prospect Faund»-ը ինքնուրույն լուծել է այդ խնդիրը. «Ներդրումներ կան»,- ընդգծել է Համբարձումյանը: «Էյր Արմենիա»-ն պարտքեր շատ ունի և բազմապիսի ընկերությունների՝ նավթի մասով, նավիգացիայի և այլն: Մարքեթինգի գծով մենեջերը խոսել է նաև ավիաընկերության չվերթների իրականացման ժամկետների մասին: «Այս պահին դա շատ դժվար է դա ասել, որովհետև մեր սերտիֆիկատների ժամկետը դեռ գործում է, այն պետք է երկարացնենք: Բայց ամեն ինչ կանենք, որ թեժ սեզոնին՝ ամռանը, մտնենք դաշտ»,-ասել է նա: Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայկական շուկայում շուտով կհայտնվի նոր ավիափոխադրող «Արմենիա» ավիաընկերությունը, որն առաջին կանոնավոր չվերթները սկսելու է իրականացնել ապրիլի 21-ից` ուղղությունը՝ Թել Ավիվ, Մոսկվա: Ընկերությունը մտադիր է կանոնավոր չվերթներ իրականացնել Ռուսաստան, Թեհրան, Դուբայ, Թել Ավիվ, Կիև, Մինսկ, Պրահա, Բարսելոնա, Լառնակա, Լոնդոն: Ընթերցեք նաև` «Արմենիա»-ի առաջին չվերթը՝ ապրիլի 21-ին. Ուղղությունը՝ Թել Ավիվ, Մոսկվա Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |