Թուրք ազգայնականը պղծել է Հոլոքոսթի զոհերի հիշատակը![]() 16 մարտի 2016 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Թուրք ազգայնականը լուսանկարվել է նախկին ավստրիական Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարում` կանգնելով Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Ընդ որում, նա պատկերել է ծայրահեղ աջակողմյան «Գորշ գայլեր» կուսակցության ավանդական «ողջույնը», գրում է Lenta.ru-ն` հղում անելով թուրքական Kurier-ի վրա: Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարը գործել է 1938-1945 թթ.: Ճամբարը մի համակարգ էր, որ բաղկացած էր կենտրոնական ճամբարից և 49 բաժանմունքից Ավստրիայի ամբողջ տարածքում: Մաութհաուզենում նացիստները մոտ 335 հազար մարդ էին պահում, որից 122 հազարը մահապատժի է ենթարկվել: Երկրորդ համաշխարհայինից հետո այդ վայրում հուշահամալիր ստեղծվեց: Նախկին համակենտրոնացման ճամբարի տարածքում մոտ 20 հուշարձան կա: Թուրք ազգայնականի եղբայրն ավելի ուշ տեղադրել էր լուսանկարը Facebook-ում հետևյալ գրությամբ` «Իմ եղբայր Աբդուրահման Ա-ն Հիտլերի համակենտրոնացման ճամբարում: Ոչ Ամերիկա, ոչ Ռուսաստան, ոչ Չինաստան: Ամեն ինչ Թուրքիայի համար»: Ըստ պարբերականի, Աբդուրահման Ա-ն ազգայնական կազմակերպության անդամ է, որը «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման մաս է կազմում, որի հենակետը ավստրիական Լինցում է: Բոզկուրտ կամ «Գորշ գայլեր» թուրքական երիտասարդական ազգայնական կազմակերպությունը ստեղծվել է Ազգային գործողության կուսակցության հովանու ներքո, որի հետ երբեմն նույնականացվում է։ Այլ տարբերակների համաձայն, 1948 թվականին գնդապետ Ալպարսլան Թյուրքեշի կողմից ստեղծված անկախ կազմակերպություն է: Կազմակերպության ակտիվիստները Թուրքիայի տարածքում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ անգամ քաղաքական սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։ Ընթերցեք նաև. Հրեաները հեռանում են Թուրքիայից հետապնդումների պատճառով Photo: kurier.at ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |