Գլենդելում ապրիլի 24-ին դպրոցները չեն գործի. Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հայտարարվել17 մարտի 2016 - 18:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքում ապրիլի 24-ը հայտարարվել է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր», ինչի առթիվ այդ օրը բոլոր դպրոցների համար կլինի ոչ աշխատանքային: Թուրքական Demokrathaber լրատվակայքի թղթակից Հրանտ Գասպարյանը տեղեկացնում է, որ Գլենդելի դպրոցների տարածաշրջանային միությունը միաձայն ընդունել է այս մասին առաջարկված բանաձևի նախագիծը: Այսպիսով, Գլենդելը կլինի ԱՄՆ-ի առաջին քաղաքը, որ, ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ապրիլի 24-ին կփակի դպրոցների դռները: Նշվում է նաև, որ Գլենդելի դպրոցներում օգտագործվող բոլոր օրացույցերում ապրիլի 24-ը կնշվի որպես «Հայոց ցեղասպանության հիշատակի օր», գրում է Ermenihaber.am-ը: Թեմայի վերաբերյալ հայտարություն տարածած ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը (ANCA) այս բանաձևի ընդունումը որակել է որպես կարևոր քայլ՝ հանուն արդարության պայքարող ամեն մեկի համար: 2015-ին Գլենդելի քաղաքական խորհրդի անդամները, քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, միաձայն ընդունել են հռչակագիր՝ ապրիլը հայտարարելով «Հայոց ցեղասապության հիշատակման» ամիս: 2015-ին առաջին անգամ Գլենդելի քաղաքական խորհրդի բանաձեւում կոչ է արվում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսի անդամներին՝ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |