ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խնբի անդամ Ջոզեֆ Քրոուլին Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացրել, հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւ: Ըստ կոնգրեսականի, չափազանց կարեւոր է, որ ԱՄՆ Կոնգրեսն ընդունի Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը եւ կոչ անի Թուրքիային պաշտպանել բոլոր կրոնական եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները: «Ժամանակն է, որ Թուրքիան չեղյալ հայտարարի ՔՕ 301-րդ հոդվածը, որը նպաստում է նման սոսկալի սպանությունների կատարմանը»,-նշել է Ջոզեֆ Քրոուլին: Բանաձեւը կոչ է անում Ներկայացուցիչների պալատին դատապարտել Հրանտ Դինքի ողբերգական սպանությունը, ինչպես նաեւ կոչ անել շարունակել այդ հանցագործության քննությունը եւ դատավարությունը սպանության համար պատասխանատու անձանց հանդեպ: Բացի այդ, փաստաթղթում կոչ է արվում Անկարային համապատասխան քայլեր ձեռնարկել խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ուղղությամբ, չեղյալ հայտարարելով 301-րդ հոդվածը, որով քրեական պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտվելու համար, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---