ԼՂՀ ՊՆ. ՊԲ-ն կանխարգելիչ քայլերի է դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում17 մարտի 2016 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը, որը անընդհատ հանդես է գալիս հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունն ապակայունացնող նախահարձակ գործողություններով, շարունակում է ապատեղեկատվություն տարածել առ այն, թե իբր երեկ հայկական ստորաբաժանումները պաշտպանության բնագծի հյուսիս-արևելյան ուղղությամբ գնդակոծել են Թափկարակոյունլու բնակավայրը՝ թիրախ ընտրելով տներն ու գյուղի դպրոցը: ՊԲ մամուլի ծառայությունն իրազեկում է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածված լուրը ոչ այլ ինչ է, քան իրավիճակն արհեստականորեն սրելուն ուղղված հերթական սադրիչ ապատեղեկատվություն: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն ձեռնպահ են մնում խաղաղ բնակավայրերն ու օբյեկտները հարվածի տակ առնելու գործողություններից, այլև հակառակորդի դիրքերի ուղղությամբ կանխարգելիչ քայլերի են դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Մարտի 15-ին և լույս 16-ի գիշերը շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 700 կրակոց: Մարտի 14-ին և լույս 15-ի գիշերը շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առաջնագծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: Հանգստյան օրերին` մարտի 12-ին և 13-ին, հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 3000 կրակոց: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |