Արոնյանի 4-րդ ոչ ոքին Հավակնորդների մրցաշարում. 2-րդ տեղում՝ 5 տուրից հետո17 մարտի 2016 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մարտի 16-ին ոչ ոքի է խաղացել շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հերթական տուրում: Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը խաղում էր ԱՄՆ ներկայացնող Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 30-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են ոչ-ոքի արդյունքին: Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 տուրով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին: Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա ԱՄՆ-ի մյուս ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: 5 տուրից հետո Լևոն Արոնյանն ունի 3 միավոր (1 հաղթանակ, 4 ոչ-ոքի)՝ զբաղեցնելով 2-րդ տեղը: Առաջատարն է ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը՝ 3,5 միավորով: Կարուանան ու Անանդը 5 տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր, Նակամուրան՝ 2: 2-ական միավոր ունեն նաև Գիրին և Սվիդլերը: Մարտի 17-ին տեղի կունենա 6-րդ տուրը: Կկայանան հետևյալ պարտիաները. Անանդ-Սվիդլեր, Տոպալով-Գիրի, Արոնյան-Նակամուրա, Կարուանա-Կարյակին: 2013-ին Արոնյանը ձախողել էր Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում: Նա կիսել էր 6-7-րդ հորիզոնականները ռուսաստանցի Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Անանդը, ով հետագայում պարտվել էր Կարլսենին չեմպիոնական մրցամարտում: Անհաջող ելույթի կապակցությամբ Արոնյանն ասել էր. «Սա իմ չորրորդ հավակնորդների մրցաշարն է: Կփորձեմ պարզել ձախողման պատճառները»: Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014), ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |