Էներգետիկայի նախարար. «Ռոստեխ»-ն առաջարկում է վերագործարկել «Նաիրիտը»17 մարտի 2016 - 13:48 AMT PanARMENIAN.Net - «Ռոստեխ» կորպորացիայի «ՌՏ-Խիմկոմպոզիտ» հոլդինգը առաջարկություններ կներկայացնի «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ: Այդ մասին մարտի 16-ին խորհրդարանում կառավարական ժամի շրջանակում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: «ՌՏ-Խիմկոմպոզիտ» հոլդինգը պոլիմերային կոմպոզիցիոն նյութերի արտադրության առաջատարներից մեկն է Ռուսաստանում: «Բանակցություններ են ընթանում «ՌՏ-Խիմկոմպոզիտ» հոլդինգի հետ, որը մինչև ապրիլի 1-ը կներկայացնի իր առաջարկները «Նաիրիտի» հետագա շահագործման վերաբերյալ»,-ասել է Յոլյանը: Ընդ որում նախարարը նշել է, որ իր կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ փորձագետների մասնակցությամբ, որն ուսումնասիրում է իրավիճակը, քանի որ վերջերս է գրավել նախարարի պաշտոնը և այնքան էլ իրազեկված չէ իրավիճակի բոլոր նրբությունների մասին: Նախարարը հավաստիացրել է, որ առավելագույնը կարվի, որպեսզի ձեռնարկությունն աշխատի, սակայն դա պետք է շահավետ լինի տնտեսության, բնակչության և պետության համար: Անհրաժեշտ է լիարժեք գնահատել և լուրջ տնտեսական հիմնավորում ներկայացնել, ինչը թույլ կտա կոնկրետ քայլեր ձեռնարկել: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի առկա վիճակը և հետագա անելիքները ուսումնասիրելու համար: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարել էր, որ Հայաստանը ներդրող է փնտրում «Նաիրիտի» համար, որի գործարկումն, ըստ նախնական գնահատականի, պահանջում է $200-300 մլն ներդրում: «Նաիրիտը» քլորոպրենային կաուչուկի միակ արտադրողն էր ԽՍՀՄ տարածքում: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին 40 մլն դոլարվ, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը: 2010-ի ապրիլից գործարանը չի աշխատում: Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը 2015-ի հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը։ Ըստ ՀԲ-ի՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները: ՀՀ կառավարությունը 2015-ի օգոստոսին ամբողջությամբ մարել է քիմիական հսկայի աշխատակիցների աշխատավարձերի բոլոր պարտքերը: Ընթերցեք նաև. Երվանդ Զախարյանը` ՀԷՑ-ի կորուստների կրճատման, ԱԷԿ-ի ու գազի գնի վերանայման մասին Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |