Ռուսաստանն Իրաքի քրդերին 5 զենիթային համակարգ է փոխանցել17 մարտի 2016 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը զենք է առաքել Իրաքի քրդերին: Մարտի 14-ին քուրդ կամավորների գլխավոր շտաբի փոխհրամանատարին ռուս բարձրաստիճան դիվանագետների ներկայությամբ փոխանցվել է ԶՈւ-23-2 զենիթային 5 համակարգ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Զենքի խմբաքանակը ստացվել է մարտի 14-ին և նախատեսված է իրաքյան Քրդստանի զինյալ կազմավորումների` փեշմերգայի համար: Զենքը փոխանցվել է ՌԴ դեսպանի և գլխավոր հյուպատոսի ներկայությամբ»,-ասել է իրաքյան Էրբիլում ՌԴ գլխավոր հյուպատոսության կցորդ Արտեմ Գրիգորյանը: Ըստ նրա, փոխանցվել է ԶՈւ-23-2 զենիթային 5 համակարգ և 20 հազար արկ: Գրիգորյանը հայտնել է նաև, որ Բաղդադում Ռուսաստանի դեսպան Իլյա Մորգունովը մարտի 13-ին Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանը քննարկել է ռուսական զենքի նոր խմբաքանակների առաքման հարցը: «Մարտի 14-ին զենքի փոխանցումից հետո ՌԴ դեսպանը հայտարարեց, որ դա զենքի վերջին խմբաքանակը չէ: Նա նշել է, որ Ռուսաստանը հուսով է, որ այդ զենքի շնորհիվ փեշմերգա ջոկատներն ու Իրաքի զինված ուժերը կհաղթեն «Իսլամական պետությանը»,-ասել է դիվանագետը: Գրիգորյանն ընդգծել է, որ զենքի առաքումն Իրաքյան Քրդստանին իրականացվում է պաշտոնական Բաղդադի հետ համաձայնեցմամբ: Քրդերը համարվում են ԻՊ դեմ պայքարող կարևոր ուժ: Դա ընդունում է նաև ԱՄՆ_ն: Սակայն հակամարտությունը բարդացնում է Թուրքիայի դիրքորոշումը: Քրդերն անկախ պետականություն են պահանջում Սիրիային, Իրաքին և Թուրքիային պատկանող տարածքների վրա: Թուրքիայի և քրդերի հակամարտությունը շարունակվում է արդեն 25 տարի և ավելի քան 40 հազար կյանք է խլել: Անկարայում վերջին պայթյուններից հետո, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին, Թուրքիան սկսեց ռմբակոծել քուրդ զինյալների դիրքերը հյուսիսային Իրաքում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ |