Իսպանացիները բողոքում են փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի դեմ17 մարտի 2016 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Հազարավոր իսպանացիներ են մասնակցում բողոքի բազմաթիվ ակցիաներին, որոնք անցել են Եվրամիության և Թուրքիայի գագաթնաժողովին ընդառաջ, որտեղ «միավորված Եվրոպայի» առաջնորդները քննարկելու են Անկարայի հետ փախստականների վերաբերյալ համաձայնագիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Իսպանիան արդեն հայտարարել է, որ չի սատարի փաստաթղթին ներկայիս տեսքով: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Բարսելոնայում, Սարագոսայում, Վալենսիայում, Սանտյագո դե Կոմպոստելերում և էլի մոտ 50 քաղաքում: Մադրիդի Պուերտա դել Սոլ կենտրոնական հրապարակում հավաքվել է մոտ 5 հազար մարդ: «Խայտառակություն ԵՄ-ին», «Ոչ պատերազմ, ոչ սահմաններ», «Ապարտեիդ», «Դադարեցրեք պատերազմները»` գրված է եղել պաստառներին: Մանիֆեստի տակ իրենց ստորագրություններն են դրել բազմաթիվ հասարակական միավորումների, երկու խոշորագույն արհմիությունների, ինչպես նաև երկրի ամենամեծ ձախակողմյան կուսակցությունների Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության, Podemos-ի և «Ձախերի միավորման ներկայացուցիչները: «Մանիֆեստը ստորագրած կազմակերպությունները հայտարարում են, որ ԵՄ-ն օգտագործում է փախստականներին Թուրքիայի հետ սակարկություններում: Դա ի հայտ է բերում նոր խնդիրներ համաեվրոպական հասարակության ձևավորման տեսակետից, քանի որ դուրս է մղում փախստականների ճգնաժամն այդ երկրների սահմաններից` հրաժարվելով Եվրոպայի հիմնարար սկզբունքներից»,-ասվում է փաստաթղթում: «Եթե ԵՄ-ն վճարի Թուրքիային, դա չի վերացնի այն վտանգները, որոնցից փորձում են խուսափել փախստականներն իրենց երկրներում»,-հայտարարել են կազմակերպիչները` կոչ անելով ավելացնել «Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված ֆինանսավորումը»: «Ես եկել եմ պահանջելու ԵՄ երկրներից հիշել մարդու իրավունքների մասին, որի մասին հաճախ մոռանում են: Համաձայնությունը Թուրքիայի հետ այդ իրավունքների խախտում է: Ինչպես կարելի է զանգվածաբար արտաքսել Եվրոպայից պատերազմից փախչող մարդկանց»,-վրդովվել է ակցիայի մասնակիցներից մեկը: «Ինչի՞ վրա են թուրքերը ծախսելու այդ 3 մլրդն: Ո՞վ երաշխիք կտա, որ գումարը ծախսվելու է փախստականների, ոչ թե քրդերի դեմ պատերազմի համար»,-ասել է մասնակիցներից մեկը: Մարտի 17-ին և 18-ին Բրյուսելում տեղի կունենա գագաթնաժողով, որտեղ կքննարկվի միգրացիոն ճգնաժամը ԵՄ-ում և համագործակցությունը Թուրքիայի հետ դրա դեմ պայքարում: Նախատեսված է ԵՄ անդամ 28 երկրների վարչապետների հանդիպումը Թուրքիայի վարչապետի հետ: Քննարկվող համաձայնագիրը ԵՄ և Թուրքիայի միջև նախատեսում է, որ Անկարան հետ կընդունի բոլոր փախստականներին առանց բացառության, որոնք կհայտնվեն Հունաստանում Թուրքիայի տարածքով: Փոխարենը կարագացվեն Թուրքիայի հետ բանակցությունների այցագրերի ազատականացման վերաբերյալ բանակցությունները, ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները և նախկինում նախատեսված 3 մլրդ եվրոյի հատկացման հարցը: Ընթերցեք նաև. Եվրահանձնաժողովի նախագահ. Առաջիկա 10 տարում Թուրքիան չի միանա ԵՄ-ին Photo: РИА Новости Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |