Բոստոնի արքեպիսկոպոսարանն առաջին անգամ պատարագ կմատուցի ի հիշատակ Ցեղասպանության զոհերի![]() 17 մարտի 2016 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Բոստոնի արքեպիսկոպոսարանն առաջին անգամ պատարագ կմատուցի ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Կաթոլիկ եկեղեցին քիչ ջանք չի գործադրել, որպեսզի իրադարձությունները, որոնց ժամանակ 100 տարի առաջ 1,5 մլն մարդ է զոհվել, ճանաչվեն, ասել է կարդինալ Շոն Պ. Օ’ Մելլիին, գրում է Boston Globe-ը: Օ’ Մելլին պատարագ կմատուցի ապրիլի 23-ին Սբ Խաչ եկեղեցում: Նա հիշատակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նախորդ տարվա ելույթը, որն օսմանյան թուրքերի գործողությունները հայերի դեմ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որակեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Կարդինալը համերաշխություն է հայտնել ամբողջ աշխարհում տառապող քրիստոնյաներին: «Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հստակ հասկացրել է, որ եկեղեցին ընդունում և ճանաչում է նրանց տառապանքները, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն հավատի, և որ քրիստոնյաների հալածանքները շարունակվում են մինչ օրս»,-ասել է Օ’ Մելլիին: «Բոստոնի արքեպիսկոպոսարանը կմիանա հայ եղբայրներին և քույրերին` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերին առ Աստված մեր համատեղ աղոթքում»,-հավելել է նա: Ապրիլի 23-ի արարողությանը կմասնակցեն Բոստոնի և մոտոկա բնակավայրերի հայ հոգևոր առաջնորդները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |