20 մլն դրամ՝ ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների կազմակերպություններին![]() 17 մարտի 2016 - 16:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 2016-ի պետական բյուջեից ազգային փոքրամասնությունների կազմակերպություններին կհատկացնի 20 միլիոն դրամ: Գործադիրի մարտի 17-ի նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ աջակցություն կստանան 11 ազգային փոքրամասնություն՝ եզդիների, քրդերի, ասորիների, հույների, ռուսների, բելառուսների, ուկրաինացիների, լեհերի, գերմանացիների, վրացիների և հրեաների կազմակերպությունները: «Միջոցներ կհատկացվեն նաև այն կազմակերպությունների կարևոր ծրագրերին, որոնք չեն մտնում Ազգային փոքրամասնությունների խորհրդի կազմում»,-ասել է Հարությունյանը, գրում է Tert.am-ը: Հայաստանի Հանրապետությունում հայերի հետ միասին ապրում են 20-ից ավելի ազգություններ, որոնցից ինքնակազմակերպված գործում են 11 էթնիկ համայնք՝ ասորական, եզդիական, քրդական, ռուսական, բելառուսական, ուկրաինական, վրացական, հրեական, լեհական, հունական, գերմանական: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |