Էրդողանը չի բացառում Դինքի սպանության կապը Թուրքիայում նախագահական ընտրությունների հետ30 հունվարի 2007 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր կառավարությունը զբաղվում է Հրանտ Դինքի սպանության բացահայտմամբ եւ հետաքննությունը շարունակվելու է մինչեւ հանգամանքների վերջնական բացահայտում: Տրապիզոնի շրջանի աշխատակազմի երկու ներկայացուցիչ արդնե պաշտոնազրկվել են: Էրդողանը ենթադրել է, որ նման ճակատագիր է սպասվում Թուրքիայի այլ շրջանների շատ պաշտոնյաների եւս: Ինչպես գրում է Today's Zaman-ը, թուրքական կառավարության ղեկավարը չի բացառում Դինքի սպանության կապը Թուրքիայում 2007 թվականի մայիսին սպասվող նախագահական ընտրությունների հետ: Նա նաեւ նկատել է, որ հնարավոր է խորհրդանական ընտրությունների նոյեմբերյան ամսաթվի փոփոխումը ավելի վաղ ժամկետի: «Մենք ցանկանում ենք ժողովրդավարական եւ անվիճելի ընտրություններ անցկացնել եւ պետք է արդյունքները որքան հնարավոր է շուտ ստանանք»,- ընդգծել է Թուրքիայի վարչապետը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |