Քերին մեղադրել է ԻՊ-ին քրիստոնյաների, շիաների և եզդիների ցեղասպանության մեջ![]() 18 մարտի 2016 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «Իսլամական պետության» գործողությունները պետք է դիտարկել որպես քրիստոնյաների, շիա մահմեդականների և եզդիների ցեղասպանություն: Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի անդամները քվեարկությամբ ցեղասպանություն են ճանաչել ԻՊ կողմից կրոնական փոքրամասնությունների սպանությունները Սիրիայում, հայտնում է BBC-ին: «Կարևոր է այդ հանցագործություններն իրենց անունով կոչել, սակայն ավելի կարևոր է կասեցնել դա»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Քերին ասել է, որ եզրակացություններ պետք է արվեն Պետդեպարտամենտի, հետախուզության և այլ աղբյուրների տրամադրած տվյալների հիման վրա: ԻՊ գրոհայինները պատասխանատու են մարդկության դեմ հանցագործությունների համար Սիրիայի և Իրաքի այն շրջաններում, որտեղ նրանք իրենց իշխանությունն են հաստատել: Քերին հիշեցրել է մասնավորապես Իրաքի և Լիբիայի հյուսիսում քրիստոնյաների սպանության մասին, ինչպես նաև շիա թուրքմենների սպանություններն Իրաքում: «Փաստն այն է, որ ԻՊ-ն սպանում է քրիստոնյաներին, քրիստոնյա լինելու, եզդիների` եզդի լինելու, շիաներին շիա լինելու համար: Սա է այն ուղերձը, որը նրանք հաղորդում են երեխաներին: Աշխարհի մասին նրանց պատկերացումները հիմնված են իրենց գաղափարախոսությանը դեմ գնացողներին ոչնչացնելու վրա»: Օրերս ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն սատարել է բանաձևի նախագծին, որով քրիստոնյաների սպանությունները Մերձավոր Արևելքում հավասարեցվում են ցեղասպանության: Բանաձևի հեղինակն է Նեբրասկայի ներկայացուցիչ Ջեֆ Ֆորթենբերին: Նշվում է, որ հենց այդ նահանգում է բնակվում Մերձավոր Արևելքից գաղթած եզդիների մեծ մասը: Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 393 կոնգրեսական: Ընթերցեք նաև. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քրիստոնյաների սպանությունները Մերձավոր Արևելքում հավասարեցրել է ցեղասպանությանը Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |