Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղային ճյուղի կառուցումը կսկվի հունիսին

PanARMENIAN.Net - Թբիլիսին, Բաքուն եւ Անկարան անտեսել են ԱՄՆ-ի «հայկական» նախազգուշացումը, գրում է «Իզվեստիյա» թերթը: Կարս-Թբիլիսի-Բաքու (ԿԹԲ) ռազմավարական երկաթուղային ճյուղի կառուցումը սկսվելու է սույն տարվա հունիսին: Այսօր այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳՆ-ն: Արտաքին քաղաքականության գերատեսչությունը նշել է, որ փետրվարի 7-ին Թբիլիսիում ստորագրվելու է երեքկողմանի շրջանակային համաձայնագիր այդ նախագծի վերաբերյալ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: Ստորագրման արարողությանը կժամանի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:



«Ռազմավարական նշանակություն ունեցող այս նախագիծը նոր խթան կհանդիսանա տարածաշրջանային համագործակցության համար: Թուրքական կողմը պատրաստակամությամբ կմասնակցի այդ երկաթուղու կառուցմանը, որը կապ կհաստատի Եվրոպայի հետ, կանցնի Թուրքիայի եւ Կովկասի հարավային շրջաների տարածքով Միջին Ասիա եւ Չինաստան»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Իշխանությունները նշում են, որ նախագծված ծրագրին համապատասխան, ԿԹԲ-ն շահագործման կհանձնվի երկու տարիների ընթացքում:



Արժի հատուկ նշել, որ ԱՄՆ Կնոգրեսը արգելել է ամերիկյան բանկերին ֆինանսավորել ճանապարհի շինարարությունը, եթե այն շրջանցում է Հայաստանը: Վաշինգթոնի դիրքորոշման անսասանությունը վերջերս հաստատել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, ով համարվում է Վրաստանի «բարեկամն ու լոբբիստը»: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ եթե Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են Հայաստանին շրջանցող ճանապարհ կառուցել, ԱՄՆ-ն նրանց չեն կարող ոչնչով օգնել: Բայց եւ չեն պաշտպանի այդ նախագիծը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---