Հոլանդիան կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացին31 հունվարի 2007 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդներում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հանդիպեց Նիդերլանդների ԱԳ նախարար Բեռնար Բոթի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Վ.Օսկանյանը հայտարարեց, որ Հայաստանը երախտապարտ է Նիդերլանդներին տարիների ընթացքում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար, մասնավորապես միջազգային ֆինանսական կառույցների եւ երկկողմ ծրագրերի միջոցով: Վերջիններից առանձնացվեցին Նիդերլանդների կողմից իրականացվող այն ծրագրերը (PSOM, ORET, MATRA), որոնք կոչված են աջակցելու քաղաքացիական հասարակության ձեւավորմանը եւ տնտեսության զարգացմանը: Նախարարը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնել Նիդերլանդների հետ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ոլորտներում եւ հայտնեց պաշտոնական Երեւանի մտադրությունը առաջիկայում Հոլանդիայում հյուպատոսություն բացելու վերաբերյալ:Խոսելով երկու երկրների քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների արդեն իսկ բավական ծավալուն օրակարգի մասին` Նիդերլանդների ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ Հայաստանում առաջիկա ընտրությունները կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, ինչը հնարավորություններ կտա ընդլայնելու երկկողմ համագործակցությունը: Արտգործնախարարները քննարկեցին նաեւ Հայաստանի եվրաինտեգրման հարցերը` կարեւոր համարելով Նիդերլանդների ներգրավվումը ԵՄ Հարեւանության քաղաքականության շրջանակներում ստորագրված գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում, մասնավորապես տնտեսության ոլորտում եւ տարածաշրջանային համագործակցության շրջանակում: Վարդան Օսկանյանն ընդգծեց, որ եվրոպական ուղղությունը մեր արտաքին քաղաքականության առաջնայնություններից է եւ Հայաստանը վճռական է օգտվել գործողությունների ծրագրով ընձեռվող բոլոր հնարավորություններից` բարեփոխումներն առավել խորացնելու նպատակով: Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ` կանգ առնելով մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների վրա: Ընդգծվեց հայ-թուրքական երկխոսության մեջ առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը, ինչին իր ներդրումն է մտադիր բերել Նիդերլանդների կառավարությունը: Նախարար Օսկանյանի խնդրանքով նիդերլանդացի իր գործընկերը ներկայացրեց Հաագայի մոտեցումները Կոսովոյի հիմնախնդրի վերաբերյալ` նշելով աջակցությունը հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Կոսովոյի ապագայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր բանագնաց Մարտի Ահտիսաարիի վերջին նախաձեռնություններին: Մտքերի փոխանակում տեղի ունեցավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ: Նախօրեին տեղի ունեցավ նաեւ ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Հոլանդիայի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ: Իր ելույթում նախարար Օսկանյանը ներկայացրեց Հայաստանի բարեփոխումների գործընթացը, ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների ընթացքը, 2006թ. Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի առանցքը հանդիսացող գյուղական ծրագրերի իրագործման հետ առնչվող խնդիրները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |