ՀՀ-ում մարդասիրական արձագանքման կենտրոն է բացվել. Տարածաշրջանում առաջինն է![]() 18 մարտի 2016 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Մարտի 18-ին Կոտայքի մարզում տեղի է ունեցել հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բացումը կատարել են այդ նպատակով Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Երկու պետության արտակարգ իրավիճակների նախարարների, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և բացմանը մասնակցող այլ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է նորաբաց կենտրոնում, այցելել ճգնաժամային կառավարման կենտրոն, փրկարարական աշխատանքների կառավարման վրանային ճամբար, ծանոթացել նորաբաց տարածաշրջանային կենտրոնի գործունեության պայմաններին: Կենտրոնի հիմնական նպատակն է՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը: Այն կոչված է նպաստելու տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, բարձրացնելու բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը: Կենտրոնի ստեղծումը պայմանավորված է ոչ միայն «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով, այլև` համապատասխանում է «ՀԱՊԿ շրջանակում արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման» ծրագրին և ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման միջազգային ռազմավարությանը: Այն նպատակ ունի նաև զարգացնել ՀԱՊԿ անդամ պետությունների` արտակարգ իրավիճակներին հավաքական արձագանքման կարողությունները: Բացման արարողությունից հետո ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարները Հանրապետության նախագահի ներկայությամբ ստորագրել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կեցության պայմանների, անձեռնմխելիությունների և արտոնությունների մասին համաձայնագիրը: «Կենտրոնը տարածաշրջանում առաջինն է, սա մեծ նվաճում և քայլ է դեպի առաջ: Ռուս-հայկական հումանիտար կենտրոնն այստեղ կծառայի և՛ Հայաստանի Հանրապետության համար, և՛ այն երկրների համար, ովքեր մեր օգնությունը կխնդրեն: Սա առաջին քայլն է, մեծ ներդրումներ են լինելու: Սա դեռ սկիզբն է, մենք գնալու ենք առաջ»,-ասաց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, գրում է Tert.am-ը: Նա նշել է , թե Հայաստանը 34-րդ պետությունն է, որ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ է: Հայաստանի և Ռուսաստանի փրկարար ծառայությունների գործակցության խորացման, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովին նախագահ Սարգսյանը պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ շնորհակալությամբ հիշելով նրա ներդրումը նաև Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման գործում: 2012 թվականին ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունները ստորագրել են «Մարդասիրական արձագանքման համատեղ կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ արձանագրություն», իսկ 2013-ին հաստատվել է «Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի ծավալմանն ուղղված համատեղ միջոցառումների պլանը»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |