Վատիկան. Ֆրանցիսկոս Պապի այցը ՀՀ, հնարավոր է, կայանա հունիսին18 մարտի 2016 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան, հնարավոր է, կայանա հունիս ամսվա երկրորդ կեսին: Այդ մասին է հայտարարել Վատիկանի մամլո խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին՝ մեկնաբանելով որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկություններն այն մասին, որ պապի այցը տեղի կունենա հունիսի 22-26-ին: Ինչպես հայտնում է Վատիկանի ռադիոն, Լոմբարդին նշել է, որ վերջնական որոշումը դեռ չկա ու պապի այցի հստակ ժամանակահատվածը դեռևս հայտնի չէ: 2013-ի մայիսին հայ կաթոլիկների առաջնորդ Ներսես Պեդրոս XIX-ի հետ հանդիպմանը Ֆրանցիսկոսը հայտարարել էր, որ կցանկանար Հայաստան այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և մասնակցել ոգեկոչման արարողությանը: Այցը չստացվեց, սակայն Հռոմի պապը պատարագ մատուցեց Վատիկանում` Հայոց ցեղասպանությունն անվանելով 20-րդ դարի երեք սարսափելի աղետներից մեկը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |