Նակամուրան կարող է պատժվել Արոնյանին պարտվելուց հետո ցուցաբերած վարքի համար18 մարտի 2016 - 23:48 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան կարող է տուգանվել Հավակնորդների մրցաշարից իրեն հասանելիք մրցանակային գումարի 10%-ի չափով Արոնյանից կրած պարտությունից հետո պարտիայի պարտադիր մեկնաբանմանը չներկայանալու համար: Համաձայն կանոնակարգի, նման խախտման համար շախմատիստը ստիպված է լինելու իրեն հասանելիք մրցանակային գումարի 5% տոկոսը տալ մրցաշարի կազմկոմիտեին, 5% էլ՝ միջազգային ֆեդերացիային, գրում է «Առավոտը»: ՖԻԴԵ-ն, սակայն, պարզաբանել է, որ պատիժը չի կիրառվելու ավտոմատ կերպով. սկզբից ֆեդերացիան կուսումնասիրի արարքի պատճառները: Արոնյանի հետ պարտիայի եզրափակիչ փուլում դրամատիկ իրադարձություններ տեղի ունեցան: Կուլմինացիայից առաջ դասավորությունը ոչ ոքի արդյունք էր հուշում, թեև սպիտակներով խաղացող Արոնյանը հաղթելու բավականին լավ շանս ուներ: Նակամուրան մի քանի անգամ խաղաց արքայով, այնուհետև իներցիայով նա կրկին դիպավ թագավորին և միայն բռնելով խաղաքարը հասկացավ, որ սխալ է գործում: Արոնյանը, սակայն պահանջեց կիրառել «դիպել ես՝ խաղա» օրենքը ու հաղթանակ տարավ: Հայ շախմատիստն այժմ կիսում է մրցաշարի առաջին հորիզոնականը Սերգեյ Կարյակինի հետ: Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 տուրով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |