Եվրամիությունը €6 մլրդ կվճարի Անկարային փախստականների հոսքը նվազեցնելու համար19 մարտի 2016 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում ավարտվել է Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը: ԵՄ երկրների առաջնորդները և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն համաձայնության են եկել փախստականների հարցում: Ըստ փաստաթղթի, պետք է հետ վերադարձվեն բոլոր ապօրինի ներգաղթյալները, որոնք Թուրքիայի տարածքով Հունաստան են հասնում, փոխարենը Թուրքիայի քաղաքացիների համար կչեղարկվի մուտքի արտոնագրի անհրաժեշտությունը, Թուրքիան 6 մլրդ եվրո կստանա, իսկ ԵՄ-ն կընդունի Թուրքիայից ժամանող սիրիացի փախստականներին, հայտնել է ՏԱՍՍ-ը: Անկարան պարտավորվում է կրճատել փախստականների հոսքը դեպի Եվրոպա: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում արդեն մարտի 20-ին: ԵՄ-ն սակայն հայտարարել է, որ երկրորդ 3 մլրդ եվրոն կվճարի Անկարային, երբ առաջին 3 մլրդն ծախսվեն: «Երբ այդ միջոցները սպառվեն, իսկ պարտավորությունները կատարվեն, ԵՄ-ն լրացուցիչ ֆինանսավորում կապահովի ևս 3 մլրդ եվրո հատկացնելով մինչև 2018թ. ավարտը»,-ասվում է փաստաթղթում: Թուրքիայի վարչապետը շեշտել է մամուլի ասուլիսում, որ այդ գումարը ԵՄ-ն տալիս է սիրիացի փախստականներին, ոչ թե Թուրքիային: Մինչդեռ այսօրվա դրությամբ Եվրամիությունը դեռ բավարար միջոցներ չի հայթայթել օգնության առաջին փաթեթի համար, որի կեսը հատկացվել է ԵՄ բյուջեից, իսկ մյուս կեսը պետք է հավաքեն միության անդամ երկրները: Մի շարք երկրներ, այդ թվում Իտալիան, կտրուկ դեմ են այդ միջոցների տրամադրմանն Անկարային, քանի որ Թուրքիան չի կատարում փախստականների հոսքի նվազեցման վերաբերյալ իր պարտավորությունները: Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 14-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: 17 գլուխ դեռ փակ է մնում: Բանակցությունները բազմիցս են բարդացել տարաձայնությունների պատճառով և կասեցվել: Գլխավոր խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է Կիպրոսի հարցում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |