Չեղարկվել է Երևանից Դոնի Ռոստով և Սոչի 8 չվերթ19 մարտի 2016 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Մարտի 19-ի ժամը 11:30-ի դրությամբ չեղարկվել է Երևանից երկկողմանի 8 չվերթ Դոնի Ռոստովի և Սոչիի ուղղությամբ: Ինչպես հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքը, չեղյալ են համարվել դեպի Ռոստով «Դոնավիա» ընկերության D9 5331 չվերթը և «Աերոֆլոտի» SU 5331 չվերթը: Միաժամանակ չեղարկվել են Ռոստովից Երևան «Դոնավիա» ընկերության D9 5330 չվերթը և «Աերոֆլոտի» SU 5330 չվերթը: Թռիչքների չեղարկման պատճառը մարտի 19-ին Դոնի Ռոստովում տեղի ունեցած ավիավթարն է, երբ վայրէջքի գնալիս կործանվել է Դուբայից Դոնի Ռոստով ժամանող ինքնաթիռը: Բացի այդ, անբարենպաստ եղանակի պատճառով չեղարկվել են Երևան-Սոչի և Սոչի-Երևան թռիչքները` «Աերոֆլոտի» SU 5367 չվերթը և «Դոնավիա» ընկերության D9 5367 չվերթը, Սոչիից` «Աերոֆլոտի» SU 5366 չվերթը, հայտնում է Armenia Today-ը: Դոնի Ռոստովի օդանավակայանում վթարի է ենթարկվել Դուբայից ժամանող ուղևորատար ինքնաթիռը: Պատճառները պարզվում են: Ինքնաթիռում եղել է 62 մարդ` 55 ուղևոր, այդ թվում 4 երեխա, և անձնակազմի 7 անդամ: ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է զոհվածների անունները, հիմնականում նրանք ՌԴ քաղաքացիներ են, կա նաև 5 օտարերկրացի: Անձնակազմի անդամները տարբեր երկրների քաղաքացիներ են, մեկը` ռուսաստանցի: Ընթերցեք նաև` Դոնի Ռոստովում ինքնաթիռ է կործանվել. Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են Հղումներ թեմայով. Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |