Անկարա. Երևանն ու Աթենքը «համատեղ թշնամանք» են դրսևորում Թուրքիայի դեմ19 մարտի 2016 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ը մեղարդել է Հայաստանին ու Հունաստանին Թուրքիայի հանդեպ «համատեղ թշնամանք» դրսևորելու համար: Ինչպես հայտնում է «Ազատությունը», նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այցը Հունաստան: Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն ու վարչապետ Ալեքսիս Ցիպրասը որակել են Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի ոչնչացումը որպես ցեղասպանություն, ինչնառաջացրել է Անկարայի դժգոհությունը: «Այդ հայտարարությունները խղճուկ մտածելակերպի արտացոլում են ու ցույց են տալիս, որ հայ-հունական հարաբերությունները կառուցվում են Թուրքիայի դեմ համատեղ թշնամանքի ու զրպարտանքի հիման վրա», - ասել է նա: Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, բացի Հայոց ցեղասպանության հարցում Աթենքի դիրքորոշման վերահաստատումից, նաև նշել է, որ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձևաչափն է: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ի պատասխան հայտարարել է, որ հայ-հունական բազմադար բարեկամական հարաբերությունները հիմնվում են ճակատագրերի միահյուսման ու փոխօգնության բազմաթիվ օրինակների վրա: «Ցեղասպանության հերքումը՝ որպես թուրքական պետական քաղաքականության գլխավոր ուղղություն չի ազատում Թուրքիային սեփական պատմության դիմաց պատասխանատվությունից», - ասել է նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |