Դինքի սպանությունից առաջ հրահանգված էր ապահովել «Ակոս»-ի ներկայացուցիչների անվտանգությունը19 մարտի 2016 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Պոլսահայ անվանի գործիչ, «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության առթիվ թուրք պետպաշտոնյաների դեմ հարուցված քրգործի շրջանակում հերթական նոր փաստեր են ի հայտ եկել: «Ակոս»-ի թղթակից Ույգար Գյուլթեքինի հոդվածի համաձայն՝ Դինքի սպանությունից ընդամենը 3 ամիս առաջ Ստամբուլի բոլոր անվտանգության միավորներին գրավոր հրանհանգ է ուղարկվել, որով նախատեսվում էր նաև «Ակոս»-ի ներկայացուցիչների անվտանգության ապահովումը: 2006-ի հոկտեմբեր 12-ով թվագրված նշյալ գրությունում մասնավորապես ասված էր. «Թուրքիայի հայերի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կողմից 2006-ի հոկտեմբերի 11-ին նահանգապետարանին է ուղղվել մի գրություն, որով պահանջվում է ապահովել Թուրքիայի հայ համայնքի բոլոր դպրոցների, հիվանդանոցների, եկեղեցիների և մնացած բոլոր կառույցների անվտանգությունը՝ հաշվի առնելով առկա բավական լարված սոցիալ -քաղաքական իրադրությունը: Նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ 2006-ի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանը ընդունեց «այսպես կոչված» Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենք՝ խնդրում եմ վերանայել և խստացնել ավելի վաղ սահմանված անվտանգության միջոցառումները հայ քաղաքացիներին պատկանող բոլոր այն վայրերում, որոնց անունները և հասցեները նշված են կից ցուցակում, զգուշացնել բոլոր պատասխանատուներին, որպեսզի աչալուրջ լինեն, բոլոր զարգացումների մասին տեղեկացնել անվտանգության տարածքային վարչությանը և բացառել բոլոր հնարավոր խնդիրների առաջացում», - ասված էր թուրք պաշտոնյաի գրության մեջ: Գրությունն ուղարկվել է Ստամբուլի հետախուզական վարչություն, ահաբեկչության դեմ պայքարի վարչություն, նահանգապետարան և Ստամբուլի բոլոր շրջանային անվտանգության միավորներին, գրում է Ermenihaber.am-ը: Նշյալ գրությանը կից ուղարկված դպրոցների, եկեղեցիների, հիվանդանոցներ և այլ հայկական հաստատությունների ցուցակում ներառված է եղել նաև հայկական «Ակոս» թերթը: Չնայած այս ամենին՝ «Ակոս» թերթի համար որևէ անվտանգության միջոցառում չի ձեռնարկվել և գրությունից ընդամենը երեք ամիս անց թերթի գլխավոր խմբագիրը սպանվել է հենց խմբագրատան մուտքի մոտ: Այս առթիվ կազմված նոր մեղադրականի հիման վրա ապրիլի 19-ին դատարանի առջև կկանգնեն հետախուզական բաժնի պետ ԷՆգին Դինչը, ժամանակի Տրապիզոնի մարզային անվտանգության պետ Ռեշաթ Ալթայը, ժամանակի Ստամբուլի հետախուզական բաժնի պետ Ահմեթ Իլհան Գյուլերը՝ կանխամտածված հանցագործության անտեսման հետևանքով իրականցման մեղադրանքով, և ժամանակի Ստամբուլի մարզային անվտանգության պետ Ջելալէթթին Ջերահն ու Ստամբուլի անվտանգության բաժնի պետ Սաբրի Ուզունը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով: Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը դեկտեմբերին ընդունվել է «Պաշտոնատար անձնանց անփութությունը Հրանտ Դինքի սպանության մեջ» գործով մեղադրական եզրակացությունը: Դատարանի կողմից հարուցված գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 26 պետական ծառայողի, այդ թվում անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի նախկին պետ Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին և անվտանգության գլխավոր վարչության նախկին հետախուզության նախկին պետ Էնգին Դինչին: Նրանք մեղադրվել են «զինված խումբ ստեղծելու և ղեկավարելու», «զինված ահաբեկչական խմբի անդամ լինելու», «պաշտոնական դիրքը չարաշահելու», «պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ոչնչացնեոլու կամ թաքցնելու», «ծրագրած սպանության», «անփութությամբ սպանությանը նպաստելու դիտավորության» հոդվածների հատկանիշներով: 2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դինքի սպանության գործի հետաքննությունը շարունակվում է մինչ օրս` 9 տարի անց: Լրագրողի սպանության գործով դատարանի առջև կկանգնեն ոստիկանության, հետախուզության և ժանդարմերիայի նախկին պաշտոնյաներ: Կարդացեք նաև՝ Թուրքիայի հետախուզությունը փորձում էր Դինքին սպանողների անցյալում հայկական ծագում գտնել Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |