Ցեղասպանության թեմայով շապիկի համար քրդական ամսագիրը հանվել է վաճառքից, խմբագիրը՝ ձերբակալվել

Ցեղասպանության թեմայով շապիկի համար քրդական ամսագիրը հանվել է վաճառքից, խմբագիրը՝ ձերբակալվել

PanARMENIAN.Net - Անկարայում քրդերեն և թուրքերեն հրատարակվող «Ռոզա» ամսագիրը հանվել է վաճառքից: Պատճառը եղել է Հայոց ցեղասպանության թեմայով շապիկի տպագրումը

Ամսագրի 2015-ի համարներից մեկում «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն» անելու մեղադրանքով ձերբակալվել է ամսագրի գլխավոր խմբագիր Մեհմեթ Սալիհ Էրշարին, Cumhuriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Մարտի 6-ին Անթալիայի օդանավակայանում ձերբակալված խմբագիրը ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել, բայց դեռ ոստիկանության շենքից դուրս չեկած՝ կրկին ձերբակալվել է: Ձերբակալման պատրվակ է հանդիսացել նրա մոտ հայտնաբերված «Ռոզա» ամսագրի 6-րդ համարը:

Խմբագրին հայտնել են, որ ամսագրի՝ վաճառքից հանելու վերաբերյալ որոշումը կայացվել է մեկ տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության թեմայով շապիկի և նյութի պատճառով: Երկլեզու ամսագրի խմբագիր Էրշարին իր ցուցմունքում ընդգծել է, որ վաճառքից հանվելու վերաբերյալ որևէ դատական որոշման ծանուցում ինքը չի ստացել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---