Անաստասիա Գալուստյանը գեղասահքի պատանիների ԱԱ-ի եզրափակչում է![]() 19 մարտի 2016 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Դեբրեցենում մեկնարկած գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնության աղջիկների մենասահքում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Անաստասիա Գալուստյանը, կարճ ծրագրից հետո 50.80 միավորով 45 մասնակցի պայքարում ընթանում է 9-րդ հորիզոնականում: Նա 24 լավագույնների խմբում մարտի 19-ին եզրափակչում ելույթ է ունենալու ազատ ծրագրում, գրում է Aravot.am-ը: 2016-ի փետրվարին անցկացված Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: Ռուսաստաբնակ Գալուստյանը 2016-ի Տորունի մրցաշարի արծաթե մեդալակիր է: Նա կանանց պայքարում 145,62 միավորով ելույթն ավարտել է 2-րդ տեղում՝ իրենից առաջ թողելով միայն Անգելինա Կուչվալսկային (Լատվիա), որը հավաքել է 152,43 միավոր: Նա15-րդ տեղն է գրավել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հունվարի վերջին անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |