ՖԻԴԵ-ն կպատժի Նակամուրային Արոնյանին պարտվելուց հետո ցուցաբերած վարքի համար![]() 21 մարտի 2016 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան տուգանվեց Հավակնորդների մրցաշարից իրեն հասանելիք մրցանակային գումարի 10%-ի չափով Արոնյանից կրած պարտությունից հետո պարտիայի պարտադիր մեկնաբանմանը չներկայանալու համար: Համաձայն կանոնակարգի շախմատիստը ստիպված է լինելու իրեն հասանելիք մրցանակային գումարի 5% տոկոսը տալ մրցաշարի կազմկոմիտեին, 5% էլ՝ միջազգային ֆեդերացիային,հայտնում է Gazeta.ru-ն: Արոնյանի հետ պարտիայի եզրափակիչ փուլում դրամատիկ իրադարձություններ տեղի ունեցան: Կուլմինացիայից առաջ դասավորությունը ոչ ոքի արդյունք էր հուշում, թեև սպիտակներով խաղացող Արոնյանը հաղթելու բավականին լավ շանս ուներ: Նակամուրան մի քանի անգամ խաղաց արքայով, այնուհետև իներցիայով նա կրկին դիպավ թագավորին և միայն բռնելով խաղաքարը հասկացավ, որ սխալ է գործում: Արոնյանը, սակայն պահանջեց կիրառել «դիպել ես՝ խաղա» օրենքը ու հաղթանակ տարավ: Հայ շախմատիստն այժմ կիսում է մրցաշարի առաջին հորիզոնականը Սերգեյ Կարյակինի հետ: Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 տուրով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |