Ադրբեջանական կողմը կրկին դուրս չի բերել ԵԱՀԿ դիտորդներին իր սահմանային դիրքեր

PanARMENIAN.Net - Հունվարի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի արեւելյան հատվածում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա) - ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գյունտեր Ֆոլկը (Գերմանիա) - Միրոսլավ Վիմետալը (Չեխիա):

Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Սակայն ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ դիտորդներին չի առաջնորդել իր սահմանային դիրքեր: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---