Հայաստանի կառավարությունը եւ Microsoft կորպորացիան համաձայնագիր են ստորագրել համագործակցության մասին31 հունվարի 2007 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Էդինբուրգում համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի կառավարության եւ Microsoft կորպորացիայի միջեւ, հաղորդում է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամլո ծառայությունը: Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ Microsoft կորպորացիայի ղեկավար Բիլլ Գեյթսի կողմից: Ըստ համաձայնագրի, Microsoft-ը մի շարք կրթական, ներդրումային եւ ինովացիոն ծրագրեր կիրականացնի Հայաստանում, մասնավորապես, նախատեսվում է Հայաստանում բացել Microsoft-ի Ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոն: Հայաստանի կառավարությունն իր կողմից պետք է ջանքեր գործադրի հանրապետությունում Microsoft-ի արտադրանքի հեղինակային իրավուքների պաշտպանության ուղղությամբ, եւ միջոցներ ձեռնարկի Microsoft-ի արտոնագրված ծրագրային փաթեթները պետական կառավարման համակարգում կիրառելու համար: Microsoft-ի հետ համաձայնագրի ստորագրումը այնպիսի ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման գործընթացի տրամաբանական շարունակությունն են, ինչպիսիք են` Alcatel, Sun Microsystems, Hewlett&Packard-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |