Hurriyet. Ստամբուլի բնակիչներն ահաբեկչությունից հետո վախենում են դուրս գալ փողոց21 մարտի 2016 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Հանգստյան օրերին սովորաբար մարդաշատ Ստամբուլի փողոցները գրեթե դատարկ են մարտի 19-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Քաղաքի բնակիչների մեծ մասը գերադասում է չլքել տներն անվտանգության նկատառումներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին Hurriyet-ի վրա հղումով: Ստամբուլի փողոցներն արագ դատարկվեցին մարտի 19-ին մահապարտ ահաբեկչի պայթեցումից հետո և սակավամարդ էին նաև հաջորդ օրը: Թեև հայտնի Իսթիքլալ հետիոտն փողոցն արդեն բաց է, սակայն անսովոր սակավամարդ է: «Մարդիկ վախենում են փողոց դուրս գալ: Մեր մշտական հաճախորդները չեն եկել: Շատերը չեղարկել են ռեստորաններում արված նախնական պատվերները»,-ասել է տեղի խանութներից մեկի սեփականատերը: Անսովոր ազատ է նաև երթևեկությունը քաղաքում, մինչդեռ Ստամբուլը հայտնի է իր խցանումներով: «Սովորաբար մենք շատ դանդաղ ենք դեպի կենտրոն շարժվում, բայց այսօր ամենուր դատարակ է»,-ասել է տաքսու վարորդներից մեկը: Սակավամարդ է նաև քաղաքի ասիական մասը: Նշվում է, որ զգալիորեն պակասել է ուղևորահոսքը մետրոյում: Մարտի 19-ին Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում հզոր պայթյուն է որոտացել: CNNTurk-ի տեղեկացմամբ՝ պայթյունն իրականացրել է մահապարտը, ում վրա ամրակցված են եղել պայթուցիկ նյութեր: Վերջինս իրեն պայթեցրել է զբոսաշրջիկների խմբի կողքով անցնելիս:Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից արված հայտարարության համաձայն՝ ահաբեկչության հետևանքով 5 հոգի զոհվել է, 36-ը՝ վիրավորվել: Վիրավորներից 12-ը օտարերկրացիներ են: Իսթիքլալ պողոտայում է գտնվում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև այլ պետությունների դիվանագիտական առաքելություններ: Ընթերցեք նաև. Ստամբուլի ահաբեկչության հետևանքով հայ է վիրավորվել Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |