Իրաքի զինվորականներն ամերիկացիների օգնությամբ պատրաստվում են Մոսուլի գրոհին21 մարտի 2016 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Իրաքի Մահմուր քաղաքի ռազմակայանում, որի գնդակոծման ժամանակ զոհվեց ամերիկացի հրահանգիչներից մեկը, ԱՄՆ ռազմական մասնագետները նախապատրաստում են Իրաքի զինվորականներին Մոսուլի գրոհին: Քաղաքը 2014-ի ամառվանից վերահսկվում է «Իսլամական պետության» կողմից, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունն Իրաքյան Քրդստանի վարչակազմի վրա հղումով: «Տարածքային առումով Մահմուր քաղաքը (Էրբիլ գավառ) Իրաքյան Քրդստանում է գտնվում, սակայն փեշմերգաների նախարարության հետ համաձայնեցմամբ այնտեղ գտնվող ռազմակայանում վարժանք են անցնում իրաքցի զինվորականները: Ամերիկացի հրահանգիիչները նախապատրաստում են իրաքցիներին Մոսուլի գրոհին»,-հայտնել են վարչակազմում: «Այնքան էլ ճիշտ չէ ռազմակայանն ամերիկյան համարել, ավելի շուտ, այն իրաքյան է, որտեղ սակայն բազմաթիվ ԱՄՆ հրահանգիչներ կան»,-հավելել են վարչակազմի ներկայացուցիչները: Ըստ նրանց տվյալների, Մահմուրի ռազմակայանի գնդակոծման ժամանակ զոհվել է 1 ամերիկացի զինվորական, ևս 2-ը վիրավորվել է: Ամերիկացի զինվորականի մահը հաստատել են նաև Պենտագոնում: Մինչդեռ, մինչ այդ Մահմուրում ամերիկյան ռազմակայանի գոյության մասին հայտնի չի եղել: Ըստ CNN-ի տվյալների, ռազմակայանում 200 ծովայի հետևակի ԱՄՆ մոտ զինծառայող կա, որոնք փորձնական կրակ են բացել հաուբիցներից: Ենթադրվում է, որ ԻՊ գրոհայինները նկատել են ամերիկացի զինվորականների տեղաշարժը և հրթիռակոծել են նրանց 15 կմ հեռավորությունից` արձակվել է 2 հրթիռ: 2014-ի հունիսին ԻՊ գրոհայինները, չհանդիպելով դրմադրության, գրավեցին Իրաքի երկրորդ քաղաք Մոսուլը: Մոսուլը մինչ օրս ազատագրված չէ «Իսլամական պետության» գրոհայիններից, քանի որ գրոհի մասնակիցները չեն կարողանում համաձայնեցնել իրենց գործողությունները, ինչպես նաև այն վեճերի պատճառով, թե ով ինչ է ստանալու քաղաքի ազատագրումից հետո: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում իրաքյան Քրդստանի պաշտոնական ներկայացուցիչը: Մարտի 5-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գծով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքգերակը հայտարարեց իրաքյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Ընթերցեք նաև. ԻՊ-ից իրաքյան Մոսուլի ազատագրմանը խանգարում են գրոհողների միջև տարաձայնությունները Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |