Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել Հ.Դինքի սպանության գործով յոթերորդ կասկածյալին ձերբակալելու մասին

PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը այսօր կալանք է սահմանել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական կասկածյալի` 30-ամյա տրապիզոնցի Սալիհ Հաջիսալիհօղլուի նկատմամբ: Այդպիսով կալանվածների թիվը հասավ 7-ի, որոնք բոլորն էլ Տրապիզոնից են:



Գործի քննությամբ մինչ օրս չի բացահայտվել կասկածյալների առնչությունը ընդհատակյա որեւէ կազմակերպության, սակայն նրանք բոլորը ծայրահեղ ազգայնական գաղափարների ազդեցության տակ են եւ, իրենց պատկերացմամբ, պայքարել են Թուրքիայի միասնականությանը սպառնացող «վտանգի» դեմ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---