Դաղստանում սպանվել է լեզգիների «Սադվալ» շարժման առաջնորդը![]() 21 մարտի 2016 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Դաղստանում սպանվել է լեզգիների «Սադվալ» ազգային շարժման առաջնորդ Նազիմ Հաջիևը: Այդ մասին հայտնել է աղբյուրն իրավապահ մարմիններում: Ըստ աղբյուրի, Հաջիևի մարմինը դանակի բազմակի հարվածներով հայտնաբերվել է նրա բնակարանում: Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, հայտնել է գործակալության զրուցակիցը: Մեկ տարի առաջ` 2015-ի մարտի 24-ին, սպանվեց նույն շարժման ակտիվիստ Ռուսլան Մագոմեդռահիմովը: Այդ հանցագործության հետաքննության արդյունքների մասին հաղորդագրություն չի եղել, հայտնում է Lenta.ru-ն: «Սադվալ» շարժումը ստեղծվել է 1990 թ.: Շարժման նպատակն է, ըստ հիմնադրման ժամանակ ընդունված ծրագրի, «աջակցությունը լեզգի ժողովրդի վերամիավորմանը ՌԴ-ում և Ադրբեջանում նրա կոմպակտ բնակության տարածքի սահմաններում և ազգային պետականության վերականգնմանը լեզգիների միասնական պետականության շրջանակում` ընդունված միջազգային քաղաքական և իրավական նորմերի, ինչպես նաև ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |