Շիաները պահանջում են անհապաղ դուրս բերել ԱՄՆ զինվորականներին Իրաքից![]() 21 մարտի 2016 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Շիաների աշխարհազորային կազմավորումները պահանջում են դուրս բերեպ ԱՄՆ զինծառայողներին Իրաքից, որոնք տեղակայված են երկրում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու նպատակով: «Եթե ԱՄՆ վարչակազմն անհապաղ դուրս չբերի ամերիկացի զինծառայողներին, մենք կվարվենք նրանց հետ ինչպես օկուպացիոն զորքերի հետ»,-հայտարարել է շիաների «Ասաիդ Ահլ ալ Հալկ» կազմավորումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: «Օկուպացիոն ուժերը երկրում իրենց ներկայությունը վերականգնելու փորձ են ձեռնարկում իրենց իսկ «ստեղծած կազմավորման դեմ պայքարի պատրվակով»,-հայտարարել են շիաները: Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ ծովային հետևակի ստորաբաժանում են գործուղում Իրաք` օգնելու համար տեղի անվտանգության ուժերին ԻՊ դեմ պայքարում: Ըստ Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության, Իրաք են գործուղվել ծովային հետևակի 26-րդ էքսպեդիցիոն կորպուսի զինծառայողները: Իրաքի Մահմուր քաղաքի ռազմակայանում, որի գնդակոծման ժամանակ զոհվեց ամերիկացի հրահանգիչներից մեկը, ԱՄՆ ռազմական մասնագետները նախապատրաստում են Իրաքի զինվորականներին Մոսուլի գրոհին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |