Արոնյանը պարտվել է Անանդին Հավակնորդների մրցաշարում

Արոնյանը պարտվել է Անանդին Հավակնորդների մրցաշարում

PanARMENIAN.Net - Մոսկվայում ընթացող Հավակնորդների մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին պարտությունն է կրել: Մրցաշարի 9-րդ փուլում Արոնյանը սևերով պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին:

Առաջատար Սերգեյ Կարյակինը ոչ ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ:

Արոնյանն, այսպիսով, 5 միավորով գտնվում է մրցաշարի երրորդ հորիզոնականում` հետ մնալով Կարյակինից ու Անանդից:

Հավակնորդների մրցաշարն անցկացվում է 14 տուրով, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին:

Կարդացեք նաև. ՖԻԴԵ-ն որոշեց պատժել Նակամուրային Արոնյանին պարտվելուց հետո ցուցաբերած վարքի համար

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---