ՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են. Փակ է Բերդ-Ճամբարակը

ՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են. Փակ է Բերդ-Ճամբարակը

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարhը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար:

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը 21-ի գիշերները նվազել է մոտ 4-6 աստիճանով: Երևանում մարտի 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ տեղումներ էին:

Կարդացեք նաև՝ Արարատյան դաշտում մարտի 22-ի գիշերը հնարավոր է -1...-4°C

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---