Արարատյան դաշտում մարտի 22-ի գիշերը հնարավոր է -1...-4°C![]() 22 մարտի 2016 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Համաձայն ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության տեղեկատվության` Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 22-ի գիշերը օդում հնարավոր է -1...-4 աստիճան, գետնի մակերևույթին‵ -3...-6 աստիճան ցուրտ: Մարտի 22-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին՝ կարճատև անձրև և ամպրոպ: 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Երևանում մարտի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-26-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հանրապետությունում օդի ջերմաստիճանը 21-ի գիշերները նվազել է մոտ 4-6 աստիճանով: Երևանում մարտի 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ տեղումներ էին: Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 18-ի գիշերը օդում գրանցվել էր -4...-7 աստիճան, գետնի մակերևույթին‵ -5...-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ին գիշերը համապատասխանաբար‵ -2...-5 և -3...-6 աստիճան ցուրտ: Հանրապետության տարածքում մարտի 19-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում էր առանց տեղումների եղանակ, 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում էին տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախնական տեղեկություններ է հրապարակել հանրապետության տարածքում մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարության հետևանքների մասին: Նախարարությունը նախնական տվյալներ է հրապարակել նաև մարտի 21-ի ցուրտ գիշերվա հետևանքների մասին: Կարդացեք նաև՝ Գյուղնախարարության խորհուրդը. Այգին պատել ծխածածկույթով՝ ցրտահարության դեմ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |