Հունվար-փետրվարին էլէներգիայի արտադրությունն աճել է 7%-ով22 մարտի 2016 - 11:58 AMT PanARMENIAN.Net - 2016-ի երկու ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 7%-ով ավելացել են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Աճ է արձանագրվել ինչպես ատոմակայանում, այնպես էլ ՋԷԿ-երում և ՀԷԿ-երում։ ՀԱԷԿ-ում արտադրության ծավալներն ավելացել են 1.8%-ով, ջերմային կայաններում՝ 2, հիդրոկայաններում՝ ավելի քան 27%-ով։ Հունվար-փետրվարին ընդհանուր առմամբ Հայաստանում արտադրվել է 1.3 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Էներգաարտադրության կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում է ատոմակայանին։ Տարեսկզբի երկու ամիսներին ՀԱԷԿ-ում արտադրվել է 541 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Ջերմային կայաններում արտադրության ծավալները կազմել են 459 մլն կՎտ ժամ։ 2015-ի 246 մլն կՎտ ժամի դիմաց՝ ՀԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը գերազանցել է 313 մլն կՎտ ժամը։ Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը կտրամադրի այդ նպատակների համար ընդհանուր մոտ 300 միլիոն դոլարի միջպետական վարկ և դրամաշնորհ։ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի: Հայաստանը նաև մտադիր է կառուցել ԱԷԿ–ի մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար պահանջվում է մոտ $5 մլրդ: Կարդացեո նաև՝ ՋԷԿ-երի համար գումար կա, ԱԷԿ-ի համար՝ ոչ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |